ՏԶՆ փոխնախարարի պաշտոնը թողած Ավագյանը` առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար![]() 6 սեպտեմբերի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: Ավագյանը 2018 թվականի հուլիսից մինչև 2019-ի հունվարի 30-ը զբաղեցրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն՝ դժգոհելով համակարգի արդյունավետությունից։ Հակոբյանն այն ժամանակ նշելով, որ խնդիրը Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: Ավագյանն իր դիմումում նշվում դիմումում նշել էր, որ խնդրում է ազատել իրեն պաշտոնից՝ «հաշվի առնելով մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը»: Նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմումին կից Ավագյանը ֆեյսբուքյան էջում նաև գրել էր, որ պատճառը պարզագույն արդյունավետության իր պահանջներին չբավարարելն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |