Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԱԻՆ հակահրդեհային ակադեմիայում![]() 6 սեպտեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում սեպտեմբերի 8-28 անցկացվելիք «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին: Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |