Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում17 հոկտեմբերի 2008 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ-ի օրոք Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: «Մենք աչալրջորեն գնահատում ենք ՌԴ եւ ԵՄ չափերը եւ բարդություններ տեսնում նոր անդամների ընդունման հարցում»,- նշել է Չիժովը` մեկնաբանելով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի` Ռուսաստանը ԵՄ կազմում տեսնելու ցանկության մասին հայտարարությունը:- Ռուսաստանը կարիք չունի ԵՄ անդամ դառնալու»: «Ռուսաստանը բոլորովին ինքնահաստատված է ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում,- մատնանշել է դիվանագետը:- Մենք ունենք բոլոր իրավունքները` ինքնուրույն եւ ոչ թե որեւէ միության կազմում զարգանալու»:Դրա հետ մեկտեղ Չիժովը նշել է, որ Ռուսաստանը պարտականություններ ունի նախկին ԽՍՀՄ-ում իր հարեւանների նկատմամբ, եւ այդ գործոնը նույնպես հարկավոր է հաշվի առնել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին առաջարկել է ԵՄ-ն հզորացնել Ռուսաստանով` նրան եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելով: «Ես Ռուսաստանը որպես արեւմտյան երկիր եմ տեսնում: Իմ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի նա ապագայում կարողանա ԵՄ անդամ դառնալ: Ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»,- խոստացել է Բերլուսկոնին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |