18 տարի առաջվա սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ![]() 7 սեպտեմբերի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։ ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։ Խափանման միջոցը՝ կալանք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |