Թրամփն ուզում է դադարեցնել օգնությունն ԱՄՆ-ին ոչ լոյալ երկրներին 7 սեպտեմբերի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերանայել այլ երկրներին օգնության տրամադրման մեխանիզմը: Թրամփն ուզում է, որ Վաշինգտոնը գումար հատկացնի միայն «բարեկամներին և դաշնակիցներին», որոնք, օրինակ, սատարում են Ամերիկային միջազգային վեճերում և չեն աջակցում երկրի հակառակորդներին, օրինակ, Չինաստանին, գրում է «Կոմերսանտը» Politico-ի վրա հղումով: ԱՄՆ որոշման պատճառով կարող են տուժել երրորդ աշխարհի երկրները, մասնավորապես, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրները: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ցանկանում է դադարեցնել օգնության ծրագրերը, որոնք ուղղված են աղքատության և ռասիզմի դեմ պայքարին՝ համարելով այդ ծրագրերը չհաջողված: Հայտնի չէ, թե երբ ԱՄՆ-ն պաշտոնապես կհայտարարի իր ծրագրերի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |