ԱՄՆ-ի համար տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են18 հոկտեմբերի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն հանդես է գալիս ցանկացած պետության տարածքային ամբողջականության օգտին, սակայն դա միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է: Հավասարազոր սկզբունք է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամենադժվարը այս երկու սկզբունքների համատեղումն է: «Հասկանալի է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զիջի: Ես կրկնում եմ, ԱՄՆ վարչապետի ու պետդեպարտամենտի ամենաանկեղծ ցանկությունն է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդներն ապրեն խաղաղ եւ հաջողությամբ զարգանան»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ Բաքվում հիանալի գիտեն, որ հակամարտության ռազմական լուծումն անհնար է եւ անընդունելի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվում է: Բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, ձեւաչափը հաջող է գործում, ես այդ մասին արդեն խոսել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Ֆրիդը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |