Հայաստանի ընդդիմությունն երկու-երեք ամսով դադարեցնում է բողոքի ցույցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունն երկու-երեք ամսով դադարեցնում է բողոքի ցույցերը: Նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայկական ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նրա խոսքերով, սա չի նշանակում, թե ընդդիմությունը հրաժարվում է հետագա ծրագրերից` հանրահավաքների դադարեցումը կնպաստի, որ ընդդիմության պահանջներն ավելի արագ կյանքի կոչվեն: Ինչպես նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ երկու-երեք ամիսներին, երբ չեն անցկացվի զանգվածային միջոցառումներ, ընդդիմությունը կլուծի կազմակերպչական հարցեր, ինչը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր շարժումը լրջորեն մտադիր է պայքարել իր նպատակներին հասնելու համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---