Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները![]() 9 սեպտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին և նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորությանը, պաշտոնապես խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: «Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ կառավարությունն արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, ապա դա կարող է դիտարկվել «որպես խտրական մոտեցում»։ Անդրադառնալով նոր ՇՄԱԳ-ի անցկացման հավանականությանը՝ վարչապետն ասել է, որ օրենսդրությամբ մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, որ նոր ՇՄԱԳ պիտի իրականացվի։ «Բոլոր այն դեպքերում, երբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն է ծագում, ստուգումների որոշակի փուլ է առաջանում՝ պարզելու փաստերը, որոնք կարող են հանգեցնել նոր ՇՄԱԳԻ-ի անհրաժեշտության։ Երբեմն դա եռամսյա, երբեմն, բնապահպանական տեսչական ստուգմամբ, 30-70 օր է պահանջում»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Ամուլսարի հարցում կան որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման: «Դրա հետևանքները կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործել, ապա հարց է ծագում՝ բնապահպանակա՞ն մտավախություններից։ Եթե այո, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի», - ասել է Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ որքան երկրի վարկանիշը բարձր լինի, այնքան էժան փող հնարավոր կլինի բերել երկիր՝ քաղաքացիներին ավելի էժան վարկեր տրամադրել, ինչը շատ կարևոր գործառույթ է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |