ԲՀԿ-ն կրկին առաջարկում է քրեականացնել անչափահասներին ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը 9 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է քրեականացնել մինչև 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը: Քրեական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին նա հայտարարել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստի ընթացքում: «ՀՀ-ի պետականության և ընդհանրապես մեր ժողովրդի գլխին կանգնած ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնարոշման և ոչ ավանդական սեռական վտանգն է», - ասել է նա իր ելույթի ընթացքում՝ նշելով, որ խմբակցությունն այդ հարցում նահանջելու տեղ չունի։ Պատգամավորը նշել է, որ ՀՀ կառավարությունն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն ՝ պատճառաբանելով, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն է, բացի այդ՝ այդ հանցակազմն արդեն իսկ կա Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածում: Սակայն նա շարունակում է պնդել օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, քանի որ ինքը չի կարծում, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն չէ, և այստեղ չկա մարդ, ով չի հասկանում, թե դա ինչ է: Խոսելով նախագծի՝ Կռավարության կողմից մերժվելու երկրորդ պատճառի մասին, Պետրոսյանը նշեց՝ «նույնացնում են համասեռամոլության քարոզը» անառակաբարո գործողության և պոռնկագրական նյութեր տարածելու հետ»: ԲՀԿ-ն նման առաջարկով էր հանդես եկել նաև 2019-ի հունիսին, սակայն Կառավարությունը մերժել էր այն՝ նշելով, որ նախագծով առաջարկվող որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են, հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ և 142-րդ հոդվածներով: ՀՀ կառավարության առաջարկության մեջ նշված էր, որ նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |