Ֆրանսիայում ռեկորդային շոգից մոտ 1500 մարդ է մահացել![]() 9 սեպտեմբերի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսին և հուլիսին Ֆրանսիայում ռեկորդային շոգից մոտ 1500 մարդ է մահացել: Մահացածներից կեսից ավելին 75 տարեկան և ավելի տարեց էին: Մահացածների թվում կային նաև երեխաներ, այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անյես Բյուզեն: Սակայն ընդհանուր առմամբ շոգից մահացածների քանակը գրեթե 10 անգամ պակաս է եղել 2003-ի ամռան ցուցանիշից, երբ բարձր ջերմաստիճանի պատճառով մոտ 15 հազար մարդ մահացավ, գրում է Deutsche Welle-ն: Ամռանը Ֆրանսիայում 2 չափազանց շոգ շրջան եղավ: Հունիսի 28-ին գրանցվեց ռեկորդային 46 աստիճան տաքություն: Ցուցանիշը գրանցվել է հարավային Վերարգ քաղաքում: Բացի այդ, 45 աստիճան է գրանցվել Ֆրանսիայի հարավի մյուս բնակավայրերում: 2003-ի շոգ ամառվանից հետո Ֆրանսիայի կառավարությունն անվտանգության բազում միջոցներ է ձեռնարկել: Մասնավորապես, փարիզյան մետրոյում մի քանի լեզվով հայտարարությունները հիշեցնում էին մարդկանց, որ հարկավոր է բավարար քանակի ջուր խմել և հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին ու երեխաներին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |