Դեղերի մեծածախ և մանրածախ իրացումը կտարանջատվի

Դեղերի մեծածախ և մանրածախ իրացումը կտարանջատվի

PanARMENIAN.Net - ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից, հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---