Պատգամավորը՝ Ջրպետկոմի նախագահին. Ձեզ նշանակել ենք, որ բացահայտում անեք 9 սեպտեմբերի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին չի գոհացնում Ջրային պետական կոմիտեի և դրա ղեկավար Վարդան Մելքոնյանի գործունեությունը։ Ազգային ժողովում ջրօգտագործումների վերաբերյալ օրենսդրական քննարկման ժամանակ նա, դիմելով կառավարության պաշտոնյային, արտահայտել է իր ուղղակի դժգոհությունը նրա գործունեությունից։ Իշխանական պատգամավորին հատկապես վրդովեցրել էր կառավարության պաշտոնյայի հայտարարությունը ջրային կոմիտեի ոլորտում չարաշահումները բացահայտելու մասին.«Տարիներով կուտակված պարտքերն, այդ չարաշահումները… որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»: Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», -ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե զարմանալու ընդունակությունս պետք է որ վաղուց կորցրած լինեի, բայց պարոն Մելքոնյանը, ի պատիվ իրեն, էսօր ստիպեց ինձ զարմանալ։ Պարոն Մելքոնյան, մենք ի՞նչ մեսիջ ենք տալիս հանրությանը, երբ ասում եք՝ որ ուզենք ամեն օր բացահայտում անել, ամեն օր բացահայտում կանենք։ Անհասկանալի է։ Բացահայտում ունեք՝ արեք։ Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», - դիմելով դահլիճում նստած Մելքոնյանին՝ հայտարարել է Տիգրան Կարապետյանը Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |