Փաշինյան. Մարությանը կառավարելու հրաշալի հատկություններ է ցուցաբերում![]() 9 սեպտեմբերի 2019 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ևս 8 նոր աղբատար մեքենա է հասել Երևան, և նշել, որ քաղաքապետ Մարությանը կառավարելու հրաշալի հատկություններ է ցուցաբերում: «Եվս 8 լրիվ նոր աղբատար մեքենա է հասելԵրևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և մոտ 4400 աղբաման:Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիտեք» ընկերությունը աղբահանությունը տապալելու, ապա՝ սաբոտաժի ենթարկելու մեջ ու պարբերաբար տուգանում ընկերությանը։ Երևանում աղբահանությունն այժմ իրականացվում է հիմնականում քաղաքապետարանի ստեղծած նոր հիմնարկի ուժերով։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |