Ջերմուկում քննարկել են Փաշինյանի՝ Ամուլսարը ապաշրջափակելու կոչը10 սեպտեմբերի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել բաց քննարկում՝ ներկաներն իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհներնապաշրջափակելուկոչի վերաբերյալ:: Փաշինյանը սեպտեմբերի 9-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «առնվազն այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում« և խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։ Քննարկման ներկաներից մեկը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տալիս կառավարությունը, որպեսզի լինի հստակ որոշում, այս անորոշ վիճակը վերանա, այլապես իրենք կդիմեն իրենց քայլերին՝ գործադուլ, դասադուլ, հայտնում է Panorama.am-ը: «Ուզում եմ հավատանք հեղափոխությանը։ Իրոք, մեծ հարված կլինի, եթե պարզվի, որ սխալվել ենք, դա հեղափոխություն չէ։ Հավատանք, որ եղել է հեղափոխություն, հեղափոխության տարբերակով իշխանության եկած մարդիկ չեն կարող կայացնել հակաժողովրդավարական որոշումներ»,- նշել է քննարկման ներկաներից Շիրակ Բունիաթյանը։ Նա ընդգծել է, որ չեն նվիրելու Ամուլսարը հանուն տնտեսական շահի։ Բունիաթյանի խոսքով, վերահաստատում են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ տարի առաջ են փակել։ «Այս 16 ամսիներից հետո, կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին, մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- հայտարարել է քննարկման ներկաներից մեկը։ Վարչապետն իր սեպտեմբերի 9-ի ուղերձում նշել է նաև, որ Ամուլսարի հարցում կան որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման: «Դրա հետևանքները կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործել, ապա հարց է ծագում՝ բնապահպանակա՞ն մտավախություններից։ Եթե այո, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի», - ասել է Փաշինյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |