Թորոսյան. Գներն իջել են, ՀՀ-ից գրեթե դադարել են սրտի վիրահատության համար Վրաստան մեկնել10 սեպտեմբերի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ մարդիկ գրեթե դադարել են սրտի վիրահատության համար Վրաստան մեկնել, քանի որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել «Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։ Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,-ասվում է նախարարի գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները: Այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիները, որոնք դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |