Ռոլանդ Քաթըր. «Հայաստա'ն, բարի գալուստ «Գործընկերություն հանուն խաղաղության» ընտանիք»20 հոկտեմբերի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Զորավարժությունների անցկացումը «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների շրջանակներում ցույց տվեցին, որ Հայաստանը լիովին պատրաստ է դառնալ այդ ընտանիքի անդամ եւ ինձ մնում է միայն ասել` «Բարի գալուստ «Գործընկերություն հանուն խաղաղության» ընտանիք», հոկտեմբերի 19-ին «Cooperative Langbow 2008» զորավարժությունների եզրափակիչ փուլի շրջանակներում ցուցադրական գործողության ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթըրը: Նրա խոսքերով, այս զորավարժությունների անցկացումը որոշակի ազդանշան հանդիսացավ, որն ուղղված է խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը տարածաշրջանում: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր են գործադրել ՆԱՏՕ-ի զորավարժությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Ռ.Քաթըրը հավելել է նաեւ, որ տպավորված է հայ զինծառայողների պատրաստության մակարդակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |