Ռուբինյան. Ադրբեջանը չի լինի ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ, քանի որ կոնսենսուս չենք ապահովի10 սեպտեմբերի 2019 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ինքնիշխան պետություն է և չունի որևէ կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում: Այդ մասին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս: Ռուբինյանն արձագանքել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր՝ ընդգծելով, որ այդ երկիրը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, հայտնում է Aysor.am-ը։ Այս հայտարարությունների առիթը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն էր՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը: «Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարել է Ռուբինյանը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |