Մարության. «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել մեզ վրա10 սեպտեմբերի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։ «Ըստ իս, ուղղորդված միջոցառում է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը: «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։Աշխատակիցները պնդում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ է պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել», - ասել է աշխատակիցներից մեկը «Երևի «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մենք մշտապես հորդորել ենք վճարել աշխատակիցների գումարները։ Այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք, կօգնենք։ Միաժամանակ, մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք», - ասել է Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մայրաքաղաքի սանմաքրման ծառայությունն այս պահին ակտիվորեն համալրում է իր շարքերը, աշխատանքի ընդունվել ցանկացող անձինք կարող են մոտենալ, հարցազրույցի մասնակցել և անցնել աշխատանքի։ Քաղաքապետը նաև հավաստիացրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիտեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 տոկոս տուգանքները։ Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիտեք» ընկերությունը աղբահանությունը տապալելու, ապա՝ սաբոտաժի ենթարկելու մեջ ու պարբերաբար տուգանում ընկերությանը։ Երևանում աղբահանությունն այժմ իրականացվում է հիմնականում քաղաքապետարանի ստեղծած նոր հիմնարկի ուժերով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |