iCON Communications-ը 2009 թվականի հունվարից կսկսի Հայաստանին WiMAX ծառայությույուններ տրամադրել20 հոկտեմբերի 2008 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անլար ինտերնետ ծառայություննեի նորագույն մատակարարար iCON Communications-ը այսօր հայտարարել է, որ մտադիր է WiMAX ծառայությույուններ տրամադրել հանրապետությունում: Ինչպես հաղորդել է iCON Communications-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը լրագրողների հետ հանդիպմանը, WiMAX ծառայությույուններ Երեւանում կտրամադրվեն 2009թ. հունվարից, իսկ ՀՀ մյուս խոշոր քաղաքներում` 2009թ. ընթացքում: «WiMAX-ը հեռահաղորդակցության ստանդարտ է, որն ապահովում է հուսալի անլար եւ շարժական տվյալների հաղորդում, հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետին ցանկացած պահի, լինի դա զբոսայգում, ձեր բնակարանում կամ հանգստավայրում` այլընտրանք հանդիսանալով մալուխային եւ DSL ինտերնետին: Ըստ էության, WiMAX-ն ընդլայնում է գոյություն ունեցող անլար ինտերնետ-տեխնոլոգիաների հնարավորությունները եւ արագությունը` ծածկույթ ապահովելով անբողջ տարածքում, այլ ոչ թե սահմանափակվելով «թեժ կետերով»,-ասել է Կաբլանյանը: Նրա խոսքերով, iCON-ի հաճախորդները կկարողանան օգտվել ցանցից ամենուր, ծածկույթի գոտիների սահմաններում` բջջային հեռախոսի ծածկույթի նմանությամբ: «Այժմ ինտերնետ կապը Հայաստանում շատ դանդաղ է աշխատում, բավականին թանկ արժէ եւ չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Եվ զարմանալի չէ, որ օգտվողները շատ դժգոհ են ինտերնետի որակից»,-ասել է Կաբլանյանը եւ հավելել, որ iCON Communications-ի կորպորատիվ փիլիսոփայությունն է բարձր չափանիշների ներդրումը, տեխնիկական արտոդրողականությունը եւ մրցակցություը ՀՀ-ում ինտերնետ ծառայությունների շուկայում: «Մենք հպատ ենք, որ կարող ենք մասնակցել ներդրումներին, որոնք կծառայեն Հայաստանի մրցունակության բարձրացմանը` տրամադրելով արագ, հուսալի եւ հասանելի ինտերնտ ծառայություններ»,-ասել է iCON Communications-ի գործադիր տնօրենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |