«Գազելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին ու խանութ գնացել (ֆոտո)

«Գազելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին ու խանութ գնացել (ֆոտո)

PanARMENIAN.Net - Երևանի ուղևորատար «Գազել» մեքենաներից մեկի վարորդը խնդրել է կողքը նստած ուղևորին ոտքը պահել արգելակին, իսկ ինքը գնացել սնունդ գնելու։

Ինչպես հայտնում է Shantnews.am-ը, այս մասին պատմել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ թվում է՝ միայն Հայաստանում կարող է գազելի վարորդը խնդրել ուղևորին, ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութից մի բուլկի կգնի….ուզում եմ դա պատկերացնել Վիեննայում, Փարիզում, լավ հա Մոսկվայում… մի տեսակ չի ստացվում»,- գրել է նա՝ հրապարակելով ոտքը արգելակին պահած ուղևորի լուսանկարը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---