Օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ-ում վարորդ աշխատելը փոխադարձ կարգելվի10 սեպտեմբերի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նոր նախագիծը նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։ Խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրին, որ Ռուսաստանում թեև օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական վկայականով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը, այն գործնականում չի կիրառվում, հայտնում է Shantnews-ը: Հակոբյանը նաև զգուշացրել է, որ կարիք չկա հակադրվել ու նման վարք դրսևորել դաշնակից պետության նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը պարզաբանել է, որ այս նախագծում որևէ հակադրվելու միտում չկա։ Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։ «Ի՞նչ ասվեց մեզ (ռուսական կողմից-խմբ․)։ Ասվեց՝ դրվո՞ւմ են բացառություններ, դուք էլ ձե՛ր օրենսդրությամբ բացառություններ նախատեսեք։ Եթե մենք նախատեսում ենք ձեր քաղաքացիների համար, դուք էլ նախատեսեք մեր քաղաքացիների համար»,- հայտնել է Քոչարյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |