ԱԱԾ-ն 6 ամսում հետախուզման մեջ գտնվող 1005 անձի է գտել, պետսահմանի խախտման 52 փորձ կանխել![]() 11 սեպտեմբերի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - 2019-ի առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կանխել են ՀՀ պետսահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Բացի այդ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետսահմանի խախտման 2 դեպք (3 անձ) և պետսահմանի անցակետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Բացի այդ, պետսահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ: Իրականացված աշխատանքների և վերահսկողության ուժեղացման արդյունքում տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումներն ու արձանագրված պատահարները: Նաև խրախուսվել են սահմանապահ զորքերի 230 զինծառայող, իսկ 37-ը կարգապահական տույժի են ենթարկվել: Սահմանապահ զորքերում ակտիվ կադրային աշխատանք է տարվել, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |