ՌԴ դեսպան․ Միհրան Պողոսյանը քաղապաստան չի ստացել![]() 11 սեպտեմբերի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս մասին, 24news.am հողորդմամբ, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերվում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», - նշել է դիվանագետը։ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման ու վատնման հոդվածներով, նա գտնվում է ՌԴ-ում։ Օգոստոսի 22-ին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ռուսական կողմը հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող կողմի (կոնկրետ դեպքում ՝ ՌԴ) ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |