Հրազդան գետի վրայով 272 մ կամրջի ու Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը սկսվել է![]() 11 սեպտեմբերի 2019 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնապես մեկնարկել է Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 2․7 կմ երկարությամբ նոր ճանապարհի մի մասը կազմելու էէ 252-մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 21 ամսում։ Պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2016 թվականին, սակայն որևէ աշխատանք չէր կատարվել։ Ըստ 2016-ին արված հայտարարության, ճանապարհի ու կամուրջի շինարարությունը պիտի 24 ամիս տևեր։ Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |