Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են11 սեպտեմբերի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով։ Տվյալ տոմսերը կարող են գնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք։ Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ «Վերիտաս» մարզադաշտի տոմսարկղերից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |