ԱԳՆ․ Արայիկ Ղազարյանին Հայաստան վերադարձնելու բանակցությունները շարունակվում են![]() 11 սեպտեմբերի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն գործադրում է բոլոր ջանքերը զինծառայող Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու նպատակով։ Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա» ռ/կ հաղորդմամբ, հայտարարել է ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ԱԺ-ում։ Նա նշել է, որ բանակցությունները գնում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, թե Կարմիր խաչի միջնորդությամբ։ «Հաշվի առնելով հարցի գաղտնիությունը, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող», - ասել է դիվանագետը։ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։ Ադրբեջանին ՊՆ-ն հայտարարում է, որ Ղազարյանը կամավոր հատել է սահմանը, հայկական կողմը պնդում է, որ նա կարող էր մոլորվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |