Վարչապետ․ Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում են Մեղրիի ԱՏԳ ծրագրի վրա![]() 11 սեպտեմբերի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Տնտեսվարողները, որոնք պոտենցիալ աշխատելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում, հայացքն ուղղում են դեպի Իրանի շուկա, իսկ դրա շուրջ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ազդում է ԱՏԳ աշխատանքին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մեղրիի ԱՏԳ մասինՄիքայել Մելքումյանի հարցին։ «Երբ տնտեսվարողները տեսնում են աշխարհաքաղաքական ռիսկեր, դա, ցավոք, ազդում է նրանց որոշման վրա»,- նշել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ Մեղրիի ԱՏԳ հիմնական խնդիրը հարակից հողերի հարցն է։ «Ըստ էության, այն հողատարածք չունի», - ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ երբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իմացել էին ԱՏԳ մասին, «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել էին հողերն ու ստացվել էր, որ կա մի շենք, մի կանգառ ու ուրիշ ոչինչ։ «Հարուցվել է քրգործ՝ որի ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ ապօրինի սեփականաշնորհումը հետ շրջելու համար։ Հիմա հարցը դատարանի օրակարգում է», - ասել է վարչապետը։ Հեղափոխությունից հետո հայտնի է դարձել, որ ԱՏԳ մերձակա հողերը սեփականաշնորհվել են էժան գնով՝ ապագայում պետությանը կրկին վաճառելու հեռանկարով։ 2019-ի օգոստոսին 6 անձի մեղադրանք է առաջադրվել գործի շրջանակում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |