Վարչապետ․ Նախորդ ռեժիմը թոշակներ էլ է տվել, գնանք հե՞տ հավաքենք11 սեպտեմբերի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանության ձեռնարկած քայլերը նախորդ իշխանության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում ինքնին գնահատական է նրանց քայլերին։ Այս մասին վարչապետը խոսել է՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախկին, իր գնահատականով, «հանցավոր ռեժիմին» իրավաքաղաքական գնահատական տալու ու դրա շրջանակում Ամուլսարի խնդիրը լուծելու վերաբերյալ հարցին։ Վարչապետը շեշտել է, որ այդ իշխանության պայմաներում ՀՀ-ում շատ իրադարձություներ են տեղի ունեցել, ու հարցրել՝ պե՞տք է արդյոք, որ ամեն ինչ, ինչ եղել է նախկին իշխանության օրոք, արմատախիլ արվի։ «Օրինակ, բաժանվել են կենսաթոշակներ, գնանք կենսաթոշակառուների ձեռքերից հավաքե՞նք թոշակները», - շեշտել է վարչապետը։ Նա նշել է, որ տասնյակ մարդիկ նախորդ իշխանությունների օրոք գործած տերբեր հանցանքների գործերով մեղադրյալ են, տասնյակ մարդիկ դեռ մեղադրյալ են լինելու, ապօրինի հարստացած անձերի գույքի վերադարձի գործընթաց է գնում։ «Բա գնահատականը պոզով-պոչո՞վ է լինում», - հարցրել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |