ԱԺ-ն կքննարկի շախմատի՝ դպրոցում պարտադիր առարկա լինելու թերությունները12 սեպտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է դպրոցներում «Շախմատ» առարկայի հետ կապված շախմատիստների ու ծնողների մտահոգությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էհանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը․ ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը, ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը, ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը, շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները», - նշել է նա։ Քննարկման անհրաժեշտությունը նա հիմնավորել է շախմատիստների ու ծնողների բարձրաձայնած մտահոգություններով։ Շախմատը հայկական դպրոցներում պարտադիր առարկա է 2011-ից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |