Արեւմուտքի երկրները պատրաստ են օգնել Իրանին միջուկային ռեակտոր կառուցել երկրորդ ԱԷԿ-ի համար20 հոկտեմբերի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Արեւմուտքի երկրները պատրաստ են օգնել Իրանին միջուկային ռեակտոր կառուցել երկրորդ ԱԷԿ-ի համար, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԷԿ-ի կառուցման եւ կառավարման ընկերության ղեկավար Համիդ Սոլթանին: Բուշերի ԱԷԿ-ից հետո երկրորդ` Դարհոենի (Հուզեստան) ատոմակայանը, որի շինարարությունն ընթանում է բացառապես իրանցի մասնագետների ուժերով, կգործարկվի 2017 թվականին: «Միջուկային վառելիքի հարստացման կայանի մակարդակը կկազմի 2,5-3,5 տոկոս (ուրանի իզոտոպով` 235): «Արեւմուտքի մի շարք պետություններ հայտարարել են այս նախագծի շրջանակներում Իրանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, եւ մենք կաշխատենք օգտագործել միջազգային փորձը»,-ասել է պաշտոնյան Իրանի Press TV հեռուստաընկերությանը: 2005թ. սկզբին Իրանի խորհրդարանը վավերացրեց երկրում 20 հազար մեգավատտ հզորությամբ ատոմակայանների կառուցման մասին օրինագիծը: Նույն թվականի դեկտեմբերին կառավարության նիստում որոշում կայացվեց Հուզեստանում 360 մեգավատտ հզորությամբ ԱԷԿ կառուցելու վերաբերյալ: Այժմ Բուշեր նահանգում (Իրանի հարավ) ռուս մասնագետների աջակցությամբ ավարտին է մոտենում Իրանի առաջին ԱԷԿ-ի շինարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |