ՌԴ փոխվարչապետ․ Դեմ չենք ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կարգավիճակին, բայց որոշումը հավաքական է կայացվում![]() 12 սեպտեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն դեմ չէ ոչ Ադրբեջանի, ոչ էլ նախկին ԽՍՀՄ այլ երկրներից որևէ մեկի հետ գործակցությանը ՀԱՊԿ-ի հետ ու ողջունելու է այն։ Այս մասին է հայտարարել ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորության մասին հարցին, հայտնում է aysor.am-ը։ Բորիսովին հարցրել են՝ ինչպես կարող է Բաքուն ստանալ որևէ կարգավիճակ, երբ Երևանը բացառում է դրա որևէ հնարավորություն։ «Որոշումը հավաքական է ընդունվում», - պատասխանել է նա՝ ասելով, որ եթե այդպիսի որոշում լինի, այն չի հակասելու կազմակերպության կանոնադրությանը։ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իր հերթին, շեշտել է, որ Ադրբեջանին կարգավիճակ տալու հարց չի քննարկվում։ Նա նշել է, որ կազմակերպության դռները բաց են բոլորի համար, սակայն որոշումն ընդունվելու է միայն կոնսենսուսով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |