ՀԲՃ-ն Փաշինյանին․ Թեղուտի հարցում սկայպ-խորհրդակցություն կազմակերպեք ՀԲ փորձագետների հետ![]() 12 սեպտեմբերի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Հայկական բնապահպանական ճակատ»-ն իր իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի վերաբերյալ արված հայտարարությանը։ Համարելով նաև իրեն վարչապետի հայտարարության հասցեատեր, ՀԲՃ-ն կոչ է արել իրենց հետ բանավիճելու փոխարեն հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ «Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ», - գրել է նախաձեռնությունը։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջին օրերի երկրաշարժը հերքեց Թեղուտի պատվարի փլուզման եզրին գտնվելու մասին խոսակցությունները։ Նա նշել էր, որ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր պատասխանատվություն կրելու էր: Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |