Փաշինյան․ Նոր գրանցված աշխատողները 6 մլրդ դրամի եկամտահարկ են վճարել![]() 13 սեպտեմբերի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսից մինչև 2019-ի սեպտեմբեր 65,037 նոր գրանցված աշխատող է ի հայտ եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե 65,037գրանցված աշխատողին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11,536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52,874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627», - գրել է նա։ Ըստ Փաշինյանի՝ 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է: «Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է: Ընդհանուր առմամբ, նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ», - եզրափակել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |