ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի

ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ միասին մինչև 2020-ի ավարտը մեկնարկ կտա «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի նախագծին: Այդ մասին Մոսկվայում հայտնել են ԵՏՀ խորհրդի նիստի մասնակիցները:

Նախագծի հիմնական գաղափարն է որոնման համակարգ ստեղծել, որը թույլ կտա ցանկացած քաղաքացու կամ գործատուի աշխատանք գտնել կամ էլ ծանոթանալ CV-ներին ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում:

Համակարգում նաև տեղեկություն կլինի ինչպես ազատ աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրողների մասին տեղեկությունը, որը ներառված է անդամ-պետությունների զբաղվածության ոլորտին վերաբերող տեղեկատվական հարթակներում:

«Նախագիծը կնպաստի ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմանը, ինչպես նաև կարագացնի աշխատանքի ազատ տեղաշարժը: Պլանավորվում է, որ համակարգի գործարկման մեկ օրացուցային տարվա արդյունքներով դրա օգնությանը դիմողների թիվը կհասնի առնվազն 1 մլն-ի, իսկ թափուր աշխատատեղերի մասին հետադարձ կապի, ինչպես նաև գործատուներից ստացված հրավերների թիվը՝ առնվազն 100 հազարի ու 10 հազարի համապատասխանաբար», – նշել են ԵՏՀ-ում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---