HBO-ն «Գահերի խաղի» փրիքվել կնկարահանի՝ նվիրված Տարգարիենների ընտանիքին![]() 13 սեպտեմբերի 2019 - 14:11 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը պատրաստ է «կանաչ լույս տալ» հայտնի «Գահերի խաղը» սերիալի ևս մի փրիքվելի: Պիլոտային տարբերակը կպատվիրեն գրող Ջորջ Մարտինին ու «Գաղութը» (Colony) սերիալի հեղինակ Ռայան Քոնդալին: Այսպիսով, իրադարձությունները կծավալվեն «Գահերի խաղի» դեպքերից 300 տարի առաջ, երբ Վեստերոսը ղեկավարում էին վիշապները: Սյուժեի կենտրոնում կլինի Տարգարիենների ոչնչացող ընտանիքը: Նախագծի հիմքում կլինի Մարտինի «Կրակ և արյուն» վեպը, որը հրապարակվել է 2018-ին, Deadline-ին հղումով գրում է Kinoreporter-ը: 2017-ին HBO-ն «Գահերի խաղի» 5 փրիքվել էր պատվիրել: Մարտինի ու Քոնդալի պիլոտային տարբերակը կփոխարինի այն նախագիծը, որի վրա աշխատում էրսցենարիստ Բրայան Քոգմանը: Մայիսին Մարտինը հայտնել էր, որ հեռուստաալիքը 5 նախագծից դեռևսմիայն երեքն է գործարկել: «Գահերի խաղում» Տարգարիենների ընտանիքը ներկայացնում էին Դեյեներիս Տարգարիենը (Էմիլիա Քլարկ), Վիզերի Տարգարիենը (Հարրի Լոյդ) ու Ջոն Սնոուն (Քիտ Հարինգթոն): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |