Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնի հանդեպ երկրորդ կալանքի որոշում է կայացվել![]() 13 սեպտեմբերի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այս մասին է հայտնում «Հայկական ժամանակը»։ Լևոն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հանցավոր սխեմայի ներդրման մեջ։ Ըստ մեղադրանքի, նա իրական ազդեցություն է ունեցել ծրագրում $250 մլն արժողության շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում։ Նա օգտագործել է այն ենթակապալառոըւների ընտրության հարցում ու նրանցից մեկի տնօրենմից պահանջել է շահույթի 50%-ը։ Սարգսյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է նաև ապօրինի հարստացման մեջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |