«Նորքի խմբի» ղեկավարը գրավով ազատ է արձակվել![]() 13 սեպտեմբերի 2019 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նորքի խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Հետքը»։ Վարդանյանը կալանքի տակ մնացող խմբի միակ անդամն էր՝ մնացածները բաց էին թողնվել 2018-ի հեղափոխությունից հետո։ Արթուր Վարդանյանն իր խմբի մեծ մասի հետ ձերբակալվել էր ԱԱԾ ու ոստիկանության համատեղ գործողության արդյունքում 2015-ի նոյեմբերի 25-ին։ 20 հոգի, որոնց թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեղադրվել էին փաստացի իշխանությունը տապալելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, խումբը պատրաստվում էր օդում խոցել նախագահի ինքնաթիռը, գրոհել կառավարությունը, ԱԺ-ն, Հանրային հեռուստատեսությունն ու այլ ռազմավարական նշանակության շինություններ ու զավթել իշխանությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |