Քոչարյանի աջակիցների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքով քրգործ կա13 սեպտեմբերի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում միջադեպին հաջորդած իր գործողությունների քննադատության առնչությամբ: Միջադեպի արդյունքում մեկ անձ հիվանդանոց էր տեղափոխվել։ Նրան մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման էին ենթարկվել ակցիայի մասնակիցներից մի քանիսը։ Ըստ ոստիկանության՝ նրանք հրաժարվել են բացատրություն տալ։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։ Այնուհետև Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելուն կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելուն, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում: Պատժվում է 7 տարվա ազատազրկմամբ: Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։ Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո դատարանի բակում միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում տուժած քաղաքացին տեղափոխվել էր հիվանդանոց, նրա ոտքը պատրաստվում էին վիրահատել։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, վասվախքաբան-օրթոպեդ Արմեն Բդոյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |