Ղարաբաղյան հիմնախնդիր. Մոտ ժամանակներում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը21 հոկտեմբերի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնախնդիրը կա, եւ այն հարկավոր է լուծել: Հայաստանը պատրաստ է շարունակել Մադրիդյան առաջարկների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցությունները»,- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, առաջարկների հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման եւ մի շարք այլ` Հայաստանի համար կարեւոր հարցեր: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա»,- նշել է Սարգսյանը:Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին ընգդծել է, որ տարածաշրջանում օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին հակամարտությունների ռազմական լուծման անհեռանկարային լինելը: «Վրացա-օսական հակամարտության դասերից մեկը կայանում էր նրանում, որ խնդիրները պետք է լուծել բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա: Ես հուսով եմ, որ կողմերը բանակցային գործընթացում պատրաստ են առաջընթացի: Ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, եւ այն կացկացվի ՌԴ-ում»,- ասել է Մեդվեդեւը` ավելացնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսուհետ էլ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի որոշումների փնտրմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |