Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը օրեցօր աճում է21 հոկտեմբերի 2008 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Մեր հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց դինամիկ կերպով զարգացող մարտավարական գործընկերների գործնական բնույթը»,- Երեւանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարի խոսքերով, քաղաքական երկխոսությունը օրեցօր աճում է, ինչի ապացույցը երկու երկրների Արտգործնախարարությունների միջեւ 2009-2010թթ. խորհդատվությունների ծրագրի ստորագրումը եղավ: «Բանակցությունների ժամանակ մենք քննարկել ենք միջազգային դիվանագիտության, մասնավորապես, տարածաշրջանի իրադրության, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը: Մենք քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Երկու կողմերն էլ դրական են գնահատում ՌԴ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին գոհունակություն է հայտնել բանակցությունների արդյունքների առնչությամբ: «Բնականաբար, ուշադրության կենտրոնում երկկողմ հարաբերություններն են, մասնավորապես, համագործակցությունը վառելիքա-էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք պատրաստ ենք ԱՊՀ շրջանակներում ավելի սերտ համագործակցության»,- ասել է Մեդվեդեւը: ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանը հետեւողական է Անդրկովկասում խաղաղության ու կայունության հաստատման հարցում իր գործադրած ջանքերում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |