Ցոլակյանը դեմ է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու պլաններին![]() 17 սեպտեմբերի 2019 - 23:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության պետերը պիտի ընդհանրապես ոչ մի կապ չունենան քաղաքականության հետ, հայտարարել է Sputnik-Armenia ռադիոկայանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,– ասել է նա։ Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ համակարգում, եղել է կառույցի փոխտնօրենը։ Ըստ Ցոլակյանի, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։ Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հրաժարական է տվել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |