Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է Մարտի 1-ի գործով![]() 18 սեպտեմբերի 2019 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է։ Դատարանը բեկանել է Ջհանգիրյանի վերաբերյալ դատավճիռը և ճանաչել անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճելով քրեական գործի վարույթը։ Այս մասին հաղորդել է armtimes.com-ը: Նախկին զինդատախազը Վճռաբեկ դատարան էր դիմել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը բեկանելու և անմեղ ճանաչելու: Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի ընդդիմության հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Նախկին զինդատախազն այս դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել 2009-ի հունիսն՝ համաներման հիմքով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |