Կառավարությունը ոչխարաբուծությանն ու այծաբուծությանն աջակցելու նախագիծ է ընդունել19 սեպտեմբերի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար և ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխարներ և այծեր, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ։ Ծրագրի համար տնտեսվարողներին բանկերի միջոցով մոտ 9․5 մլրդ դրամ վարկային միջոցներ կտրամադրվեն, կոկոսադրույքը կկազմի 12%, որից 10%-ը կսուբսիդավորի պետությունը։ Ակնկալվում է, որ իրականացման արդյունքում կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը՝ բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազար գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում: Կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ»: Ծրագիրը նպատակ ունի ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների, բարձրացնել շահութաբերության մակարդակի բարձրացման, խրախուսել ոլորտում ներդումները, ինչպես նաև կայունացնել արտաքին շուկայում մրցակցային դիրքը: Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարցի էկոլոգիական մասը ու ոչխարների բուծման դեպքում ստեղծվող անապատացման վտանգը։ Այս ծրագիրն անապատացման վտանգ չի պարունակում. նախատեսվում է ունեցած 600 հազար գլխաքանակն ավելացնել 30 հազարով, իսկ առանց անապատացման Հայաստանում մինչև 1․2 մլն գլուխ ոչխար կարելի է պահել։ Ընդ որում, այս բերվող ոչխարները ավելի նուրբ տեսակի են և արոտավայրերում սնվելու պահանջ չունեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս,սա նշանակում է, որ ճյուղը ունի արտահանման մեծ ներուժ։ Անասնաբուծության համախառն արտադրանքը 2018-ին կազմել է 477.9 մլրդ դրամ, որի միայն շուրջ 10.5%–ն է ձևավորվել ոչխարաբուծության շնորհիվ, ընդ որում ոչխարի կաթը կազմել է հանրապետության կաթի համախառն արտադրանքի ընդամենը 6,5 %-ը: 2019 թվականին մայիսի դրությամբ՝ հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |