Նոր նախաձեռնություն Ամերիաբանկից՝ ուսանողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար19 սեպտեմբերի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ամերիաբանկի, Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում իրականցվող «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» նախաձեռնության ընթացքում Անգլիական այգում էին հավաքել ուսանողներին՝ պատմելու ֆինանսական միջոցների, դրանց տնօրինման ու անվտանգության մասին: Նախաձեռնության նպատակն է ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը: «Հետաքրքիր էր քարտերի, ֆինանսական միջոցների ապահովագրման թեման, հատկապես կարևոր էին պլաստիկ քարտերի ու Apple Pay մասին հատվածները: Ինձ համար կարևորն էր հասկանալ, թե ինչ է պետք անել Հայաստանում այս ուղղության զարգացման համար»,- միջոցառումից հետո տպավորություններով կիսվեց Ֆրանսիական համալսարանի ուսանող Տաթևիկ Աբրահամյանը:
Միջոցառման ընթացքում թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ֆինանասական միջոցների գրագետ տնօրինման մասինխոսեց Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը: «Բանկն իմ առաջին 5 հավելվածների շարքում» դասախոսության ընթացքում Դանիելյանն անդրադարձավ նաև խնայողական վարքագիծ ձևավորելուն և ֆիանասական միջոցների գրագետ տնօրինմանը: «Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների միջև և ճիշտ կառավարել իրենց հաշիվները: Դրանով հենց ընդհանուր բանկային համակարգն է վստահելի դառնում. որքան պարտաճանաչ և պահանջկոտ է հաճախորդը, այնքան բանկը իր ծառայություները ներդնելիս մտածում է նրան գոհացնելու մասին»,- նշեց Դանիելյանը: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթիննշեց, որ թեմաներն անհրաժեշտ են ցանկացած ուսանողի՝ անկախ մասնագիտությունից:
Սարգսյանի խոսքով՝ բաց քննարկումներին հաջորդելու են նաև լսարանային դասընթացներ: Բացի այդ, նախատեսվում գործակցություն ՀՀ տարբեր կրթական հաստատություների հետ: Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի բոլոր թեմաներն ընտրվել են հայաստանյան բանկերի հետ համատեղ, հաշվի են առնվել հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |