ՊՆ-ի առաջարկը՝ փոխհատուցել հակառակորդի նախահարձակման արդյունքում տուժած զինվորներին![]() 19 սեպտեմբերի 2019 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունն առաջրկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցում տրամադրել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տուժած զինծառայողներին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված օրենքի նախագծում նշվում է, որ զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: «Այսպիսի դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ: ՊՆ կողմից առաջարկվող օրենքի նախագիծը նպատակ ունի սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակ ապահովել հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողներին: Ներկայումս Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում, 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |