Վարչապետի առաջարկությամբ Գրիգորի Խաչատուրովին գեներալ-մայորի կոչում է շնորհվել![]() 20 սեպտեմբերի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ստորագրել է Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու հրամանագիրը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում։ Գրիգորի Խաչատուրովը Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին երկայացուցիչ, այժմ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի որդին է։ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |