ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աջակցել ՓՄՁ-ներին![]() 20 սեպտեմբերի 2019 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ գործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող EFSE MEETING 2019 համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների մոտ 300 ներկայացուցչի ու ներդրողի քննարկման առարկան միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարներն էին: Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների և բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Ոչ ֆինանսական ծառայությունների մասին: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաև ոչ ֆինանսական ծառայություններ: Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձևավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը և հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,-իր խոսքում նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի գործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |