«Չերնոբիլն» ու «Գահերի խաղը» «Էմմի» են ստացել![]() 23 սեպտեմբերի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալը, նվիրված Չերնոբիլի ԱԷԿ-ում 1986-ին տեղի ունեցած իրադարձություններին, 3 մրցանակ է ստացել Լոս Անջելեսում՝ ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությանը: «Չերնոբիլը» հաղթել է «լավագույն մինի սերիալ» անվանակարգում: Սցենարիստ Քրեյգ Մեյզինը և ռեժիսոր Ջոնան Ռենկը լավագույնն են ճանաչվել իրենց անվանակարգերում: Ստանալով մրցանակը՝ Մեյզինն ասել է, որ նվիրում է այն Չերնոբիլի ԱԷԿ-ի բոլոր զոհերին, գրում է «Վեդոմոստին»: Որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ «Էմմի» է ստացել «Գահերի խաղը» սերիալը: Սերիալը հաղթել է նաև «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում: Պարգևը ստացել է Փիթեր Դինքլեյջը: Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Ջոդի Քոմերը «Սպանելով Եվային» սերիալում դերակատարման համար: Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Բիլլի Փորթերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |