Փաշինյանը Վանեցյանին 1991-ի պուտչիստների հետ է համեմատել![]() 23 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Արթուր Վանեցյանը՝ դե-յուրե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ , հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանով անարգելով սպայի պատիվը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ։ Նա զուգահեռներ է անցկացրել Վանեցյանի հայտարարության ու 1991 թվականին՝ դեռ ԽՍՀՄ օրերին, ԳԿՉՊ կազմակերպած զինված հեղաշրջման փորձի հետ։ «Սպան այդպիսի բա՞ն անի։ Դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ՝ուսադիրները գցել աղբանմանը։ Այդպիսի բան վերջին անգամ 91 թվականին պուտչիստներն են արել։ Փառք Աստծո, նոր Հայաստանի կառավարությունը ու ՀՀ-ն այն երկիրը չեն, որտեղ կարող է նման բն տեդի ունենլ, բայց սա անարգանք է զինված ուժերի նկատմամբ», - ասել է նա։ Նա նաև բնական է համարել այն, որ Վանեցյանի հայտարարությունը հանվել է ԱԱծ կայքից։ «Բա պիտի շարունակեր մնա՞լ», - տարակուսել է նա։ Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |