ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում Թրամփի իմպիչմենտը![]() 23 սեպտեմբերի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը, եթե ապացուցվի, որ նրա կողմից ճնշում է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդեպ: Այդ մասին CNN-ին հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզման կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, որի մեկնաբանությունը հրապարակվել է հեռուստաընկերության Twitter-ում: «Եթե նախագահն ըստ էության մերժում է ռազմական օգնության խնդրանքը և փորձում է ահաբեկել օտարերկրյա առաջնորդին, իր ընդդիմախոսին նախագահական ընտրարշավի ժամանակ վնասելու համար, ապա իմպիչմենտը կարող է միակ միջոցը լինել»,-կարծում է Շիֆը, գրում է Lenta.ru-ն: Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ոմն օտարերկրացի առաջնորդի հետ հանդիպմանն իբր «խոստում է տվել», որի պատճառով հետախուզական ծառայությունները ստիպված են եղել պաշտոնական բողոք ներկայացնել և զեկուցել այդ մասին Կոնգրեսին: Թրամփը մերժել է բոլոր մեղադրանքները՝ դրանք ֆեյք նորություն համարելով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |